Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրառմանը, որով վերջինս նշում էր, թե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց համար և մարդասիրական նպատակներով:

«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս Լաչինի միջանցքով անցնող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տրանսպորտային միջոցները: Ադրբեջանի ղեկավարությունը սա որպես մարդասիրության ակտ ներկայացնելով՝ վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խոր հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, և մուտք ունի միայն Կարմիր խաչը»,- գրել է Մարուքյանը։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ