Լանջիկցի 3-5 տարեկան երեխաները կհաճախեն նորակառույց մանկապարտեզ

Անի խոշորացված համայնքի Լանջիկ բնակավայրում շահագործման է հանձնվել «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապերտեզի»-ի շենքը, որի բացման արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նրան դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս տիկին Հակոբյանին տեղեկացրել է, որ շենքը կառուցվել է «Hilfe fuer Armenian» հիմնադրամի միջոցներով։ Միջոցառմանը ներկա են գտնվել հիմնադրամի նախագահ Զենո Գեյսելերը, բարերարներ Մայք եւ Ռոմի Բարոնյանները, Ջիուզեպպե Պինո Չիաչիոն, ով մեծ ներդրում ունի շենքի կառուցման գործում եւ հենց այդ պատճառով էլ մանկապարտեզը անվանակոչվել է նրա անունով։ Մասնակցել են նաեւ պաշտոնատար այլ անձինք։

Related posts

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն. Փաշինյանի ուղերձն Ադրբեջանին