Լաթաքիայում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան

Լաթաքիայի նահանգապետարանը տեղեկացրել է, որ Լաթաքիայի Հարավային Ռամլ շրջանում երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով արձանագրվել է 3 զոհ,  13 վիրավոր։
Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը քիչ առաջ հայտնեց, որ շրջանը հեռու է հայաբնակ թաղամասերից, սակայն պայթյունը լսվել է նաև այնտեղ։ Ըստ նրա՝ զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է