Ի սեր Աստծո, մենք Միացյալ Նահանգներն ենք՝ ամենահզոր երկիրը․ Բայդենը՝ միաժամանակ Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին

ԱՄՆ-ն ունի բավարար ռեսուրսներ՝ միաժամանակ աջակցություն ցուցաբերելու ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին՝ Գազայում հակամարտության ներկայիս սրման լույսի ներքո, CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ի սեր Աստծո, մենք Միացյալ Նահանգներն ենք՝ ամենահզոր երկիրը մարդկության ամբողջ պատմության մեջ: Մենք ի վիճակի ենք հոգալ երկուսի (Ուկրաինայի և Իսրայելի – խմբ.) մասին՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր պաշտպանունակությունը»,- ասել է Բայդենը կիրակնօրյա հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «դա անելու կարողություն ունի»։

«Եվ մենք պարտավորություններ ունենք դա անելու», – ընդգծել է Բայդենը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ