Իրանցի խորհրդարանականներն այցելել են ԼՂ սահման․ Mehr

Tert.am:Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյի հայտարարությանը հղումով։

«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ շրջան։ Այցը միտված էր այցելել սահման և քննարկել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր»,- ասված է նրա հայտարարությունում։

Նա հայտարարել է, որ «այցի ընթացքում ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները»։

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ավելի քան 20 ականանետային արկ է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմտյան Ասլանդոզ շրջանում:

Թեհրանը նշել է կրակի դադարեցման և երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերին նախազգուշացրել  իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին։

Related posts

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը

Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ