Իրանում պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 188-ի

Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ  Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր Քերմանի գերեզմանատան մոտ պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնել էր երկրորդ պայթյունի մասին Գոլզարի գերեզմանատան ճանապարհին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան