Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել

Առաջիկա 50 օրվա ընթացքում Իրանում կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոկարը։

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել:

Թեհրանում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո տեղի է ունեցել կառավարության խորհրդի արտահերթ նիստ՝ առաջին փոխնախագահ Մուհամմադ Մուխբարի նախագահությամբ, հաղորդում է իրանական պաշտոնական IRNA գործակալությունը։

Մայիսի 19-ին կործանվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Նախագահի հետ են եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Related posts

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը. Անահիտ Ավանեսյան