Իրանում կկայանա ԱԳՆ նախարարների հանդիպում «3+3» ձևաչափով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմասնակցի Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով նախարարների հանդիպմանը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա), այդ մասին Ինտերֆաքսի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին նախատեսվող հանդիպման մասին: Ըստ իրանական ԶԼՄ-ների, հանդիպմանը կքննարկվեն քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, անվտանգության ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Related posts

ԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մաս լինելու է ՀՀ-ում. Ալեքսանյանը՝ COP17-ի ծախսերի առնչությամբ ընդդիմադիրների քննադատությունների մասին

Պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել տուշոնկեք, ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերոջը