Իրանում գտնվող Boeing օդանավն այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
«Տեղեկացնում ենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ»,- հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Related posts

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին