Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr-ը, Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակներում, ոչ միայն անօրինական են, խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող վարչակարգի խորն ու չդադարող թշնամանքի ևս մեկ վկայություն են: Բաղային ընդգծել է, որ, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք մշակվել և իրականացվում են Իրանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ ճնշումն ուժեղացնելու,  մարդու հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, էլ ավելի կամրապնդեն Իրանի ժողովրդի վճռականությունը ՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքներն ու շահերը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել