Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, որում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության ու համատեղ զարգացման վրա։ Այս շրջանակներում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Նա հույս է հայտնել, որ դրա արդյունքը կլինի երկարատև ու կծառայի որպես երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների բարելավման հիմք։

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)