Իրանի պահեստներից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. զnհ և վիրավnրներ կան

Իրանի Սպահան քաղաքում «Ava Nar Parsian» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Ըստ «Iran International» լրատվականի՝ «Ava Nar Parsian» ընկերությունն արտադրում է հրավառության նյութեր և դինամիտ:

Դեպքի պատճառների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի ամենամեծ՝ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջա նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում