Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ: Սպիտակ տանը լրագրողի հարցին՝ արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվե՞լ է, Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ այդ մասին գիտեն միայն իրանցիները:

ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյոք Վաշինգտոնը Իրանի դեպքում կկրկնի՞ վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը Կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոյին: Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին, նա միայն հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ ունեն:

ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարքի հասնել:

Related posts

Հայհոյանքներ, մեղադրանքներ, սպառնալիքներ․ ինչո՞վ կհիշվի այս քարոզարշավը

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով