Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահը և ցավակցություն հայտնել այդ կապակցությամբ։

«Մեր սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի (Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար) և Ազիզ Նասիրզադեի (պաշտպանության նախարար) սպանությունները մեզ խոր վշտի մեջ են գցել»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։

Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էր հայտարարելլ, որ իսրայելական ուժերը գիշերային ավիահարվածի ժամանակ սպանել են Իրանի հետախուզության նախարարին։

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ