Իրանի նախագահը հայտարարել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցման մասին. Euronews

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն ավիահարվածներ հասցրեցին Իրանի միջուկային օբյեկտներին։

Իրանի խորհրդարանը ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը հաստատել էր հունիսի 25-ին։ Օրենքի ընդունումից հետո Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարվել է հետևել դրա իրականացմանը։ Միաժամանակ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, «եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը»,-գրում է Euronews-ը։

Համաշխարհային տերությունների հետ Իրանի միջուկային համաձայնագիրը, որը կնքվել է 2015 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի օրոք, թույլ էր տալիս Իրանին հարստացնել ուրանը մինչև 3.67%, ինչը բավարար է ատոմակայանը սնուցելու համար, բայց զգալիորեն ցածր է 90% շեմից, որն անհրաժեշտ է ռազմական նպատակով ուրան արտադրելու համար։

Related posts

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ հերքում

«Վիվա Արմենիա»-ն ձեռք կբերի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել գործարքին

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա