Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են. Ալի Լարիջանի՝ Արմեն Գրիգորյանին

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն:
Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի համար և ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են: Հավելել է նաև, որ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:
Հեռախոսազանգի վերջում ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանին հրավիրել է Իրան:

 

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը