Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Թեհրանի և Բաքվի կառավարությունները թույլ չեն տա չարակամներին ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»:

Ռայիսին ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը՝  Թեհրանում այդ երկրի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նշել, որ հետաքննությունը շարունակվում է:

Երախտագիտություն հայտնելով Ռայիսիին՝ ցավակցության համար՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Սա անսպասելի հանցագործություն էր: Եվ այդ հարցում երկու երկրների համագործակցությունը պետք է լինի այնպիսին, որ որևէ մեկը հնարավորություն չունենա այդ միջադեպւը շահարկել՝ երկու երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով»:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Ձերբակալված անձը նշել է, որ հարձակումն իրականացրել է անձնական դրդապատճառներով:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել