Իրանի դեմ ծովային շրջափակումը ռազմական գործողությունների շարունակությունն է. Փեզեշքիան

Այն, ինչ արվում է Իրանի դեմ ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների շարունակությունն է մի ազգի դեմ, որը գին է վճարում իր դիմադրության և անկախության համար՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրա խոսքով՝ այդ ռեպրեսիվ մոտեցման շարունակությունն անթույլատրելի է:

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ նշել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի: Իրանական աղբյուրները հայտնում են, որ Թեհրանը կամրապնդի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ, որպեսզի կանխի այդ ճանապարհով «թշնամական չարաշահումները»: Խամենեիի խոսքով՝ ջրային զարկերակի կառավարման նոր իրավական շրջանակը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանին, «նույնիսկ եթե դա դուր չի գալիս անհավատ մարդկանց»:

Related posts

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Խուդաթյան

Նոր ամբուլատորիաներ՝ Ախուրիկում, Պեմզաշենում և Հացիկում