Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ

Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախ` հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

«Ագրեսորի հետ ցանկացած մեղսակցություն կամ համագործակցություն կունենա հետևանքներ, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ»,- նշել է գործակալությունը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հայտնել էր Իրանի վրա ևս մեկ հարձակման ավարտի մասին, որը տևել է գրեթե վեց ժամ։

Related posts

Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում

Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ