Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։

Related posts

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում