Իրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսություն

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեքենաների մեծ հոսք չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։

Ավելի վաղ մի շարք դեսպանատներ իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տվել շտապ լքել Իրանը։ Ոմանք առաջարկում էին ցամաքով դուրս գալ Թուրքիայի կամ Հայաստանի տարածքով, քանի որ Ադրբեջանը դեռևս փակ է պահում հարևանների հետ բոլոր 4 ցամաքային սահմանները։

«Սահմանին ոչ մի արտառոց բան չկա, նորմալ է իրավիճակը։ Ձմեռվա այս սեզոնին մարդիկ հաշվի են առնում եղանակային պայմանները և չեն ընտրում ցամաքային ճանապարհը։ Ուստի մեքենաների հոսքը նույնիսկ սովորական ժամանակվա համեմատ պակասել է»,- նշեցին հյուպատոսությունից։

Կառույցից ընդգծեցին` իրենք Կապանում առաջինը կիմանային, եթե մեքենաների մեծ հոսք լիներ Իրանից։

Հիշեցնենք, որ Հայաստանն Իրանից օտարերկրյա պետությունների քաղաքացիներին տարհանելու ցամաքային 4 երթուղիներից մեկն է։ Մեր երկրի դեպքում ելքը հնարավոր է «Նորդուզ» անցակետով։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը