Իրանը Ղարաբաղում մարտերի ֆոնին չի հանդուրժի սահմանների խախտումներ. Ռուսաստանում Իրանի դեսպան

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հաղորդել էին, որ անօդաչուն ընկել է Իրանի սահմանային տարածքում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց: Մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ղարաբաղում մարտերի պատճառով ութ արկ է ընկել սահմանային տարածքում գտնվող տներին:

«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում գործունեությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում անընդունելի է, մենք լրջորեն նրանց նախազգուշական անհրաժեշտ զգուշության մասին», – ասել է Ջալալին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան