Իրանը հրթիռակոծել է Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազաները․ Դոհայում պայթյուններ են լսվել

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյունների ձայներ են լսվել։ ՏԱՍՍ-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանատունը Կատարում կոչ է արել երկրում գտնվող ամերիկացիներին որպես նախազգուշական միջոցառում ապաստանել մինչև հետագա ծանուցումը։ Axios լրատվամիջոցի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին, հայտնել է, որ Իրանը արձակել է վեց հրթիռ Կատարում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ։

Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ Թեհրանը սկսել է ռազմական գործողություն՝ թիրախավորելով Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ռազմաբազան։ Միաժամանակ կան հաղորդումներ, որ Իրանը հրթիռներ է արձակել նաև Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով․

«Մենք չենք սկսել այս պատերազմը և չենք ձգտել դրան, սակայն չենք թողնի, որ մեր երկրի նկատմամբ իրականացված ագրեսիան մնա անպատասխան։ Մենք ամբողջ էությամբ կպաշտպանենք այս թանկ հայրենիքի անվտանգությունը և հավատով, իմաստությամբ ու վճռականությամբ կպատասխանենք Իրանին հասցված յուրաքանչյուր վերքի»։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան