Իրանը հրաժեշտ է տալիս նախագահ Ռայիսիին

Այսօր վաղ առավոտից Թեհրանում հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությանը:

Հուղարկավորության արարողությունից առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ծիսական աղոթք է կարդացել: Մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը՝ Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։

Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։ Իրանի կառավարական լրատվական գործակալությունների տվյալներով՝ սպասվում է մոտ 40 օտարերկրյա պատվիրակության մասնակցություն։ Հրաժեշտին ներկա է եղել նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարված:

Related posts

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ