Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի և երկրի հյուսիս-արևմուտքում հակաօդային պաշտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում:

Նա շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում ու անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց հանգստությունն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Իրանական բանակի հրամանատարը բանակին ու ԻՀՊԿ ՀՕՊ ուժերին հրամայել է ուժեղացնել ՀՕՊ ստորաբաժանումները տարածաշրջանում:

Related posts

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին

Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ