Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա

Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Աբու Դաբիի էմիրության Ալ-Ռուվեյս արդյունաբերական քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։

Փփրկարարները մարել են հարձակման հետևանքով բռնկված հրդեհը, հայտնում են էմիրության իշխանությունները։

«Ալ-Ռուվեյսի նավթավերամշակման գործարաններից մեկում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցված։

Հրշեջ խմբերն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ. զոհեր չկան», – ասվում է Աբու Դաբիի էմիրության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Related posts

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան

ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ