Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Արևելյան Երուսաղեմում երկրորդ ահաբեկչության մասին

Արևելյան Երուսաղեմում շաբաթ առավոտյան կրակոցներ են հնչել: The Jerusalem Post թերթի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հին քաղաքից ոչ հեռու գտնվող Դավթի քաղաքի հնագիտական պարկի մուտքի մոտ: Տուժել է երկու տղամարդ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Իսրայելի ոստիկանությունը միջադեպը ևս որակել է որպես ահաբեկչություն: «Նախնական զեկույցը Երուսաղեմում ահաբեկչական հարձակման կասկած է։ Երուսաղեմում Դավիթ քաղաքում հրաձգության մասին հաղորդում է ստացվել։ Կրակոցների հետևանքով երկու վիրավոր կա։ Կասկածյալը չեզոքացվել է։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության խոշոր ուժեր», – նշված է ոստիկանության հայտարարության մեջ։

Սա Արևելյան Երուսաղեմում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ միջադեպն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արևելյան Երուսաղեմի սինագոգներից մեկի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին:

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան