Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

Reuters գործակալությունը գրում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը։ Reuters-ին այդ մասին տեղեկացրել են Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող ռազմական գործողություններին ծանոթ աղբյուրները։Ավելի վաղ Times of Israel-ը տեղեկություններ էր  տարածել, որ Իսրայելի հարվածների թիրախում են եղել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Լրատվամիջոցը գրել էր, որ հարվածների արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չկան։IRNA գործակալությունն էլ ավելի վաղ տարածել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որդու հայտարարությունն այն մասին, որ իր հոր դեմ մահափորձը չի ստացվել, նրա հետ ամեն ինչ կարգին է։Պաշտպանության նախարարի  և ԻՀՊԿ հրամանատարի մահանալու լուրերը իրանական լրատվամիջոցների կողմից չեն հաստատվել։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները