Իսրայելի զինուժը հայտնել է Իրանի սպանված հոգևոր առաջնորդի օդանավը ոչնչացնելու մասին

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ մարտի 16-ին ոչնչացրել են Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին սպասարկող ինքնաթիռը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին նշվում է Telegram-ում իսրայելական զինուժի հայտարարության մեջ։Մասնավորապես նշվում է, որ «ճշգրիտ հարվածի» արդյունքում ոչնչացվել է մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գտնվող Խամենեիի օդանավը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ ինքնաթիռից օգտվել են ինչպես Ալի Խամենեին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։Իսրայելական կողմից հայտնել են, որ օդանավի ոչնչացումը խաթարում է Իրանի ռեժիմի ղեկավարության՝ գործողությունները համակարգելու հնարավորությունները։Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ին զինված ուժերի հարձակման հետևանքով։ Այս պաշտոնում նրան փոխարինել է որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Related posts

Լռության օր. ինչպիսի՞ խորհրդարան են ցանկանում տեսնել գյումրեցիները

ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել