Իսրայելը միջնորդներից ստացել է ազատ արձակվող պատանդների ցուցակը. Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել

Գազայի հատվածում  տեղական ժամանակով 11:15-ին ուժի մեջ է մտել հրադադարը:

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Պաշտոնական Քաթարը ևս հաստատել է, որ Գազայում հրադադարի ռեժիմ է մտել։

Իսրայելը միջնորդներից ստացել է պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի հունվարի 19-ին։

Այս մասին էլ պաշտոնապես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գուրիոնը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի պատճառով իր հրաժարականի մասին։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք