Իսրայելը հարվածներ է հասցրել Ռաֆահ քաղաքի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելի զինված ուժերն այս գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային ուղղությամբ: Ականատեսների պնդմամբ՝ խոսքը Ռաֆահ քաղաքի շրջակայքի մասին է։

Al Jazeera-ի տվյալով՝ առնվազն 15 մարդ է զոհվել ՑԱՀԱԼ-ի կողմից Ռաֆահ քաղաքի գիշերային գնդակոծությունների հետևանքով: Նշվում է, որ մեծ է նաև վիրավորների թիվը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հանձնարարել էր մշակել բնակավայրից խաղաղ բնակիչներին տարհանելու և Ռաֆահում ու շրջակայքում գործող ՀԱՄԱՍ շարժման ուժերը ոչնչացնելու ծրագիր: Նա նշել էր, թե Իսրայելի ռազմական գործողության նպատակներին անհնար է հասնել, քանի դեռ տարածաշրջանում մնում է ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ: Նեթանյահուն չի հստակեցրել, թե ուր պետք է տարհանել քաղաքացիական բնակչությանը։

Related posts

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի