Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տիր հնագույն քաղաքին:

Ինչպես հայտնել է Լիբանանի Արտակարգ իրավիճակների կենտրոնը, զոհվել է 7, վիրավորվել՝ 46 խաղաղ բնակիչ:

Ռմբակոծության հետևանքով չորս բազմահարկ շենք հիմնահատակ փլվել է, իսկ մի քանիսը լրջորեն վնասվել են:

Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են նաև, որ փլատակներում  հայտնաբերվել են զոհվածների մարմինների հատվածներ: Դրանց պատկանելությունը պարզելու նպատակով կատարվելու են համապատասխան փորձաքննություններ:

Հարվածների վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Related posts

Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին