Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հրադադարի խախտման մասին

Հրադադարի մասին համաձայնությունից շատ չանցած՝ հայտարարվել է Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների վերսկսման մասին:

Իսրայելական լրատվամիջոցների տվյալով՝ Իրանը երկու հրթիռ է արձակել երկրի հյուսիսային մասի ուղղությամբ, որոնք վնասազերծվել են:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման՝ ՑԱՀԱԼ-ին հրահանգել է հարվածներ հասցնել Թեհրանի կենտրոնում գտնվող թիրախներին:

Related posts

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը