Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում

Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Իշխանությունները մի շարք բնակավայրերից ավելի քան 1 500 մարդու են տարհանել։

Կաստելիոն գավառում մեկ օրում ավելի քան երեք հազար հեկտար անտառային տարածք է վառվել: Իրավիճակը բարդանում է բարձր ջերմաստիճանի և ցածր խոնավության պատճառով։

Իսպանիայի օդերևութաբանական ծառայության տվյալով՝ չոր եղանակը նպաստել է, որ այս տարի անտառային հրդեհները սովորականից շուտ սկսվեն։ Հրդեհների սեզոնը սովորաբար սկսվում է հունիսին:

2022 թվականին Իսպանիայում շուրջ 500 հրդեհ է բռնկվել՝ ոչնչացնելով ռեկորդային 307 հազար հեկտար հողատարածք:

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել