Ինքնամոռաց սեր ու զոհողություն` հանուն հայրենիքի

Հայրենիքին ամեն ինչից վեր դասող հայորդին հերոսացավ ու անմահացավ հենց հանուն հայրենիքի: Վիկտորjայի խոսքով` նրանց ավագ դուստրը հերոս հոր ուղով կգնա. ռազմական բժիշկ է դառնալու: Սպայի կին լինելը հեշտ չէ, բայց դա գիտակցելով է ամուսնացել: Վիկտորիայի խոսքով՝ Մանվելի հետ ապրած ամեն մի օրը տարի է եղել իր համար, եւ նրանք մի ամբողջ կյանք են ապրել միասին: Մանվելի դասղեկը հիշում է նրա հետ ունեցած դասերը այս դասասենյակում եւ այն նստարանը, որտեղ ապագա փոխգնդապետն էր նստում: Դեռ դպրոցական հասակից հայոց պատմությունը ամենասիրած առարկան է եղել. հիշում է ուսուցիչը: Հիմա նա այդ պատմության մի մասնիկը դարձավ հավերժ:

Related posts

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ

Շիրակի մարզպետը և ԱԺ փոխնախագահը շրջայց են կատարել Գյումրիում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր