Ինտենսիվ տեղումներ և բուք. Ճանապարհները` Շիրակի մարզում

Շիրակի մարզում ամբողջ գիշեր ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարել են ձմեռային սպասարկման՝ մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։

Փետրվարի 20-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում ինտենսիվ տեղումները շարունակվում են։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածներում բուք է։

Մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն շարունակվող բքի և ուժեղ քամու պատճառով որոշ հատվածներ երբեմն դառնում են դժվարանցանելի։

Related posts

Մի մանդատի պատմություն. իրավական բախում՝ քաղաքական ենթատեքստով

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն» արդիականացվում է. Փաշինյան

Պարոն Մարտուն Գրիգորյան, որտե՞ղ է սխալվել «Քաղաքացիական պայմանագիրը». Էմմա Պալյան