«Ինկած բերդի իշխանուհին» 30 տարի անց կրկին աճեմյանական բեմում է

Մեծ պրեմիերա Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Երկար դադարից հետո խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է։ Ողբերգության առաջանախաղը տեղի ունեցավ երկու գործողությամբ։ Բեմադրությունը` Լյուդվիգ Հարությունյանինն է, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ նշենք որ ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Բեմում թատրոնի արհեստավարժ դերասանների կողքին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։

Related posts

Իրանը ցանկանում է «բանակցությունների քողի տակ» զարգացնել միջուկային ներուժը․ Նեթանյահու

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

Գյումրու Անի թաղամասում վերաբացվել է ԳՈՒՄ հանրախանութը