Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին. Նիկոլ Փաշինյան

Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին: Այս մասին այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ երեկ հայտարարություն էր արել, թե պատրաստ է իր որդուն տալ, որպեսզի Ադրբեջանական կողմը փոխարենը վերադարձնի բոլոր գերիներին:

«Ուզում եմ ճիշտ հասկանաք, և չկարծեք, որ սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ է, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի որդին երեկ նույնպես ասել էր, որ պատրաստ է պատանդի կամ ցանկացած կարգավիճակով մեկնել Ադրբեջան։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք