Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է, և արագ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox New-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր համբերությունը Ռուսաստանի նկատմամբ սպառվում է: Նա նաև կասկած է հայտնել, թե Ռուսաստանը պատրաստ է լուծել ուկրաինական ճգնաժամը հիմա:

Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի նկատմամբ և բարձրացնել առևտրային սակագները։

«Մենք պատրաստվում ենք շատ խիստ պատժամիջոցներ կիրառել բանկերի դեմ, ինչպես նաև հարվածել նավթի և առևտրային մաքսատուրքերին»,- ասել է նա։

Նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ բարձրացրել է առևտրային սակագները Հնդկաստանի նկատմամբ։ «Սակայն Հնդկաստանը մեր ամենամեծ գործընկերն էր»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ