Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ խաղը` «Գյումրի ԲԿ»-ում

Գյումրու բժշկական կենտրոնում անցկացվեց Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ խաղը։
Խաղին մասնակցում էին «Գյումրու բժշկական կենտրոն», «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա», «Թիվ 1 պոլիկլինիկա», «Գյումրու շտապ օգնություն» և «Նապոլեոն» թիմերը։
Գյումրու բժշկական կենտրոնի թիմում էին ռեանիմատոլոգներ Ռաֆայել Դավթյանը,
Մարիամ Ավետիսյանը, նյարդաբաններ Աշխեն Մանուկյանը, Ժորա Բաղդասարյանը և սրտաբան Ժորժ Սասունյանը։
Համառ պայքարում հաղթել է Գյումրու բժշկական կենտրոնի թիմը։ Խաղը կազմակերպվել էր Ռուսական տան կողմից։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր