Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած 40-ամյա Ձիթողցոնց թանգարանը

Ժամանակին գյումրեցի հարուստ վաճառականի տունը դարեր անց  դարձավ  ամենագրավիչ և ամենաշատ այցելուներ ունեցող  թանգարաններից մեկը Գյումրիում: Ձիթողցոնց կամ «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը» 40 տարեկան է: Հայտնի տունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թ-ին: 4 եղբայրները ծագումով Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթել էին Ալեքսանդրապոլ:  Կարմիր տուֆով հոյակերտ կառույցը  1984 թվականից գործում է որպես թանգարան, բարեբախտաբար երկրաշարժերից չի տուժել, բայց 88-ի աղետաբեր երկրաշարժից հետո այստեղ ապրել են տասնյակ անօթևան մնացած ընտանիքներ:  Վերաբացվելով 1997 թվականին թանգարանը ներկայացնում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Այսօր էլ թանգարանը շատ անելիքներ ունի՝ տեխնոլոգիապես զարգացող աշխարհին հավասար քայլելու համար:

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին