Ի՞նչ կենսագրություն ունի ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը

Ավելի վաղ հայտնեցինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Կամո Ցուցուլյանը ծնվել է 1973 թ. հունվարի 2-ին Իջևանում։

Կրթություն

1995 թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը,
2009 թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան:
Ծառայությունը Զինված ուժերում

13.03.1996 – 06.03.1998 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Աշխատանքային գործունեություն

ՀՀ վարչապետի 27․05․2024 թ․ որոշմամբ շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
ՀՀ վարչապետի 09.01.2023 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին:
07.05.2021 – 09.01.2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
19.06.2020 – 08.05.2021 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։
29.11.2013 – 19.06.2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։
27.06.2013 – 29.11.2013 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ։
12.06.2013 – 27.06.2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։
28.02.2012 – 12.06.2013 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ։
30.12.2011 – 28.02.2012 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։
19.12.2011 – 30.12.2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ։
21.05.2010 – 19.12.2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
27.07.2004 – 21.05.2010 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։
11.06.2003 – 27.07.2004 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ։
29.12.2001 – 11.06.2003 թթ.՝ Տավուշի մարզային ՆԳ վարչության օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ։
Պարգևատրվել է՝

ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:
Գործունեություն միջազգային համագործակցության ոլորտում

2023 թ. ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարությունում Հայաստանի քաղաքական պատասխանատու:
Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն