Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին

Tert.am:Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Վլադիմիր Լենինի մարմինը մեկ միլիարդ դոլարով վաճառել ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունային կամ էլ դիակը հրկիզել ու աճյունամոխիրը Լենինի հոր ու մոր գերեզմանի մոտ թաղել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Օրինակ՝ ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունան պատրաստ է Լենինի մարմինը գնել, Վաշինգտոն տեղափոխել, այնտեղ ես անգամ դամբարանը մաս առ մաս կտեղափոխեի։ Նա անգամ պատրաստ է դրա համար մինչև մեկ միլիարդ դոլար վճարել, խոսքը հսկայական գումարների մասին է։ Եթե նման խոշոր գումար ստանանք, մեզ այդ դիակը պետք չէ։ Կարող ենք նաև չվաճառել: Եկեք դիակիզարանին հանձնենք, այրենք մարմինը և մոխիրն անոթով Սիմբիրսկում՝ իր հոր ու մոր գերեզմանի մոտ թաղենք»,- նշել է Ժիրինովսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դևիդ Դաթունան հանդես էր եկել Լենինի դամբարանի պատճենը Վաշինգտոնում ստեղծելու նախաձեռնությամբ և ցանկություն էր հայտնել գնել Լենինի մարմինը՝ նախնական դրա համար կատարելով 1 միլիոն դոլարի ներդրում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մարմնի գնման համար արդեն մոտ 50 միլիոն դոլար հավաքվել է։

Related posts

Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ժամանել գերիների փոխանակման վայր. Մեդինսկի

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան