Ժայռաբեկորը գլորվել է երթևեկելի հատված, վնասել անցնող ավտոմեքենան և նրա ուղևորին

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 15-ին, ժամը 17։41-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի սկզբնամասում քարն ընկել է ավտոմեքենայի վրա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ժայռաբեկորը (մոտ 40 կգ) գլորվել է երթևեկելի հատված և բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․)։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1955 թ․) տուժել է։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։

Related posts

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել