ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է քաղաքացիների 38,17 տոկոսը

Մինչև ժամը 17։00-ը քվեարկելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացուց ԱԺ արտահերթ ընտրությանը քվեարկել է 989 972 քաղաքացի, կամ՝ 38,17 տոկոսը: Տվյալները ասուլիսում ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Հիշեցնենք, որ ութերորդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում գործում է 2008 տեղամաս։

Related posts

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը