Ժամը 10:20-ի դրությամբ Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի (Հաղարծին վանական համալիրի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից