Ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Նրանցից 63483 անձ արդեն իսկ հաշվառվել է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18756 տրանսպոտային միջոց:

Ընդհանուր թվով 20306 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 972 անձ, Արարատի մարզում` 4658, Արմավիրի մարզում` 1772, Գեղարքունիքում` 1935, Կոտայքում` 4622, Լոռիում` 921, Սյունիքում` 2040, Տավուշում` 1116, Վայոց ձորում՝ 1370, Շիրակի մարզում՝ 900:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ երեկ Ստեփանակերտի հրապարակ մեկնած ավտոբուսները Գորիս են տեղափոխել 2000 բռնի տեղահանվածի: Նա նաև տեղեկացրեց, որ ավտոբուսները կրկին կմեկնեն Ստեփանակերտ, և գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վերջին մարդուն, որ ցանկություն ունի դուրս գալ ԼՂ-ից, կտեղափոխեն Հայաստան:

Related posts

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին