Ժամը 03:00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը