Ժամանակն է գործնականում կիրառելու զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը. Շոյգուն ստորագրել է զորահավաքի մասին հրահանգը

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին հրահանգը ստորագրել է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Կազմավորումների և զորամասերի զորահավաքային տեղակայման բազան, զինկոմիսարիատները և ուժեղացված ապարատը պատրաստ են զորահավաքի, ժամանակն է գործնականում կիրառելու ամենամյա ռազմավարական զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը:

Ստորագրել եմ հրահանգը, շրջանների համար խնդիրները սահմանվել են, տրվել են Գլխավոր շտաբի հանձնարարականները զորքերում և ուժերում զորահավաքային միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ, հանձնարարում եմ շարունակել կատարողականը»,-ասել է Շոյգուն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», – ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», – ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում