Ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ բնական գազի մատակարարումը Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել